Օրերս համացանցում տարածվել է փոքրիկ իրաքցի տղայի լուսանկարը, որ պոլիէթիլենային տոպրակից պատրաստել է Լիոնել Մեսիի` Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում կրած մարզաշապիկը: Համացանցի օգտատերերը փորձել են գտնել տղային, որ նրան նվիրեն Լիոնել Մեսիի իսկական մարզաշապիկը: Մեսին ցանկություն է հայտնել օգնել փոքրիկ իրաքցուն, բայց տղայի բնակության վայրը գտնել դեռ չի հաջողվել: